Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 102 Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները. 1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝ 1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն). 2) մեղադրյալի առնչությունը դեպքին. 3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները. 4) մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ. 5) քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները. 6) մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները. 7) ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը. 8) այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից. 9) այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է վարույթի ընթացքում իր գույքային պահանջները. 10) այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորում է իր պահանջները. 2. Սույն օրենսգրքով նախատեսված վարույթի առանձին տեսակների համար կարող է սահմանվել ապացուցման ենթակա հանգամանքների այլ շրջանակ: |