Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը, ապացույցները պահպանելը, ապացույցները ծանոթացման տրամադրելը. 1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանների միջոցով. 2. Ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործում. 3. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրան է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա. 4. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից. 5. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, և հանձնման փաստն ամրագրվում է վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից դիմումում կատարված գրառմամբ. 6. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա նրա չներկայանալու փաստն ամրագրվում է վարչական մարմնի կողմից դիմումում կատարված գրառմամբ. 7. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու մասին պահանջով. 8. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել. 9. Վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործերը շտեմարանի ընթացիկ հատվածում պահպանվում են մինչև դրանց ավարտը, իսկ ավարտից հետո՝ տեղափոխվում շտեմարանի արխիվ, իսկ օրենսդրությամբ՝ արխիվում պահպանման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ոչնչացվում են (հեռացվում են շտեմարանից). 10. Վարչական ակտի հասցեատիրոջը հանձնվող (իրազեկվող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրվող) վարչական ակտում զետեղված՝ իրավախախտումն ամրագրած տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 11. Այն դեպքերում, երբ կատարած իրավախախտման համար անձը համարվել է նախազգուշացված, ապացույցները (նախազգուշացում նշումով) հասանելի են դարձվում էլեկտրոնային ձևով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրելու եղանակով: Դրանց վերաբերյալ անձը տեղեկացվում է այլ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի ծանոթագրությամբ: Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը օրենքով սահմանված կարգով անձին պետք է հանձնվի էլեկտրոնային փոստով, ապա նախազգուշացված համարելու հիմք հանդիսացած ապացույցները (նախազգուշացում նշումով) ևս ուղարկվում են նույն էլեկտրոնային փոստով: |