FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Խորհուրդը և խորհրդի ձևավորումը.
1. Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ սույն օրենքով խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում.
2. Ընկերության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 13 անդամից.
3. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մասնակիցների կողմից, իսկ Ընկերության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մասնակիցների կողմից՝ օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով.
4. Ընդհանուր ժողովին Ընկերության խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Ընկերության մասնակիցները, ինչպես նաև խորհուրդը (բացառությամբ առաջին անգամ խորհրդի ձևավորման դեպքի).
5. Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին.
6. Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսին, կարող են միավորվել և Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը համալրելու դեպքում, առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության, ընդգրկել իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում: Սույն մասի առաջին պարբերությամբ նշված ձևով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն Ընկերության մասնակիցների խմբի ստեղծման մասին համապատասխան պայմանագրի առկայության և այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում: Սույն մասի երկրորդ պարբերությամբ նշված պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պայմաններն ու տեղեկությունները`
    1) Ընկերության միավորվող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ՝ նրանց պատկանող Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

2) միավորվող մասնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 84-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.
    3) նշում այն մասին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ.
    4) միավորվող մասնակիցների հայեցողությամբ՝ այլ պայմաններ: Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունվելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ.
7. Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու Ընկերության խորհրդի կազմում: Սույն մասի կիրառման առումով Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակից է համարվում տվյալ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 տոկոսից պակասին տիրապետող այն մասնակիցը, որը չի կնքել սույն հոդվածի 6-րդ մասում նշված պայմանագիրը: Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների միասնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից և ընդգրկվի խորհրդի կազմում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության: Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը մասնակցում են միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա փոքր մասնակցություն ունեցող մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, թեկուզ դրանց թիվը կազմի մեկ: Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մասնակցում սույն հոդվածի 6-րդ մասում նշված պայմանագիրը կնքած Ընկերության մասնակիցները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման և Ընկերության խորհրդում ընդգրկման կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Ընդ որում, Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին օրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհուրդը ներկայացնում է ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ: