Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 Պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքը. 1. Պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով. 2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝ 1) համայնքներին. 2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց. 3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին. 4) միջազգային կազմակերպություններին. 5) քաղաքացիներին. 6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհատույց օգտագործման սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում կոմիտեի կողմից` օգտագործողի հետ կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր, որից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 5. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից. 6. Պետական գույքի անհատույց օգտագործողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կնքում են ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագիր: |