FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  86

Պահառուն.
1. Ֆոնդի ակտիվները պահառության պայմանագրի հիման վրա պետք է հանձնվեն պահառության կառավարչի հետ չփոխկապակցված պահառուին: Սույն մասով նախատեսված պայմանագրի գործողության ընթացքում կառավարիչը և պահառուն պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեն իրենց միջև փոխկապակցվածության առաջացմանը հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը կանխարգելելու ուղղությամբ, իսկ նման հանգամանքների ի հայտ գալու դեպքում վեց ամսվա ընթացքում վերացնել դրանք: Կառավարիչը և (կամ) պահառուն պատասխանատվություն են կրում իրենց մեղքով սույն մասով նախատեսված փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքների առաջացման համար.
2. Պահառու կարող է լինել Կենտրոնական դեպոզիտարիան, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արժեթղթերի պահառության ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ներդրումային ընկերությունը: Կենսաթոշակային ֆոնդի պահառուին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ.
3. Միևնույն ֆոնդի ակտիվների պահառությունը կարող է իրականացվել միայն մի պահառուի կողմից` անձամբ կամ սույն գլխով սահմանված դեպքերում ենթապահառուի (ենթապահառուների) միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  86

4. Պահառուն չի կարող միաժամանակ գործել որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերում կառավարչի բացակայությամբ պահառուի կողմից ֆոնդի ժամանակավոր կառավարման: Ընդ որում, նման դեպքերում պահառուն պարտավոր է միջոցներ ձեռնարկել հնարավոր սեղմ ժամկետներում սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու կամ նրա կողմից կառավարվող ֆոնդին միացնելու համար` վերջինի ընտրության ժամանակ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանության սկզբունքից: Պահառուն ֆոնդի կառավարումն իրականացնում է նաև ֆոնդի լուծարման (դադարեցման) ժամանակ` սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում: Սույն մասով նախատեսված դեպքերում ֆոնդի կառավարումն իրականացնելիս պահառուի նկատմամբ տարածվում են օրենքով, այլ իրավական ակտերով և տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կառավարչի համար սահմանված դրույթները, եթե այլ բան չի սահմանված կամ չի բխում սույն օրենքից.
5. Ֆոնդի՝ պահառուի մոտ բացված համապատասխան հաշիվներում հաշվառվող արժեթղթերը և ածանցյալ ֆինանսական գործիքները չեն համարվում պահառուի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում: