Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 4 Առարկելու իրավունքից հրաժարվելը. 1. Եթե կողմին հայտնի է, որ սույն օրենքի որևէ դրույթ, որի կիրառումը իրենց նկատմամբ կողմերը կարող են սահմանափակել, կամ արբիտրաժային համաձայնության որևէ պահանջ չի պահպանվել, և, այդուհանդերձ, կողմը շարունակում է արբիտրաժային վարույթը` չհայտնելով իր առարկությունները այդպիսի չպահպանման վերաբերյալ առանց անհարկի ձգձգման, կամ այդպիսի առարկություն ներկայացնելու համար կոնկրետ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ ժամկետի ընթացքում, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվել է առարկություն ներկայացնելու իր իրավունքից. 2. Եթե արբիտրաժային համաձայնության կողմը հայցային պահանջ է ներկայացնում համաձայնության մյուս կողմի դեմ դատարան` հայցելով վերջնական որոշման կայացում այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, և եթե մյուս կողմը չի առարկում դատարանում գործի քննությանը` արբիտրաժային համաձայնության առկայության հիմքով, ապա համարվում է, որ կողմերը հրաժարվել են վեճը արբիտրաժի միջոցով կարգավորելու իրենց իրավունքից: |