Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը. 1. Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումն ապահովվում է ուսուցման պետական համակարգերի միջոցով. 2. Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետևյալ ենթահամակարգերը. 1) բնակչության տարբեր շերտերի անմիջական ուսուցում՝ սկսած հանրակրթական դպրոցից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների և այլոց միջոցով). 2) ուսումնական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, համապատասխան ցուցադրանյութեր. 3) հեռուստառադիոհաղորդումներ և հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում. 4) սոցիալ-հոգեբանական նախապատրաստում. 3. Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը և մատչելիությունը. 4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության ուսուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |