Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 Միջուկային տեղակայանքի և (կամ) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում ու դրանցից դուրս հասարակական միջոցառումների անցկացման իրավունքը սահմանափակելը. 1. Միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի օպերատիվ անձնակազմին արգելվում է կազմակերպել և անցկացնել գործադուլներ. 2. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ. 3. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքից դուրս կազմակերպել և անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ, եթե դրանք կարող են բերել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի աշխատանքի խաթարման, խանգարել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, կարգավորող մարմնի աշխատողների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը, ստեղծել բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակ. 4. Նշված գործողությունների հետևանքով պետությանը և (կամ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի սեփականատիրոջը և (կամ) քաղաքացիներին հասցված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |