Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27.1 Կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկողությունը. 1. Կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը. 2. Կառավարիչը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական բնույթի տարեկան հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը. 3. Կառավարչի կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կառավարչի կողմից վարվող գործերի, դրանց քանակի, այդ թվում` ֆինանսական առողջացման դեպքերի, ֆինանսական վերլուծությամբ իր կողմից հայտնաբերված կեղծ և կանխամտածված սնանկության հատկանիշների, իր աշխատավայրի և աշխատակիցների վերաբերյալ և այլ վիճակագրական տեղեկատվություն. 4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթների, անցկացվող վերապատրաստումների, անդամների թվի և անդամների տվյալների վերաբերյալ. 5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: |