FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Գործակալության և դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթները քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կազմակերպման գործում.
1. Գործակալությունը՝
    1) կազմակերպում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթների կատարման գործընթացները.
    2) ապահովում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարումը.
    3) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ միասնական էլեկտրոնային գրանցամատյանից.
    4) ապահովում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարումը և պահպանումը.
    5) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների քանակի վերաբերյալ.
    6) իրականացնում է սպասարկման կենտրոնների գործունեության մեթոդական ղեկավարումը.
    7) իրականացնում է սպասարկման կենտրոնների կողմից կատարվող գործառույթների՝ սույն օրենքին համապատասխանության մշտադիտարկումը.
    8) վարում է գործակալության պաշտոնական կայքը.
    9) ապահովում է միասնական կառավարման համակարգի արդիականացումը և անխափան գործածումը.
    10) աջակցում է դիվանագիտական ծառայության մարմիններին՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման գործընթացներում.
    11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերի ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը և դրանից բխող այլ գործողությունները կարգավորող բոլոր իրավական ակտերը.
3. Դիվանագիտական ծառայության մարմինները՝
    1) իրականացնում են օտարերկրյա պետություններում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում և դրանից բխող այլ գործառույթներ՝ սույն օրենքով սահմանված կարգով կատարելով գործակալության պարտականությունները.
    2) օգտվում են միասնական էլեկտրոնային գրանցամատյանից՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

3) սահմանված կարգով տրամադրում են տեղեկանքներ՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով միասնական էլեկտրոնային գրանցամատյանից ինքնաշխատ կերպով կամ հարցման արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա։