Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Ապրանքային նշանի գրանցման անվավերության հարաբերական հիմքերը. 1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝ 1) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավելի վաղ ապրանքային նշան, և առկա են նաև նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պայմանները. 2) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-8-րդ կետերից որևէ մեկում նշված ավելի վաղ իրավունքը, և առկա են նաև տվյալ կետով նախատեսված համապատասխան պայմանները. 3) առկա են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի կետերից որևէ մեկով նախատեսված հիմքերը. 1.1. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում. 2. Ապրանքային նշանի օգտագործումը կարող է արգելվել այլ ավելի վաղ իրավունքի հիմքով, մասնավորապես հեղինակային իրավունքի, անվան կամ պատկերի նկատմամբ իրավունքի, պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան իրավունքի, պահպանվող գյուտի կամ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի. 3. Ապրանքային նշանը չի կարող անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որևէ մեկի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան դեպքում իրավասու պետական մարմինն իր համաձայնությունն է տվել ապրանքային նշանի գրանցման համար մինչև տվյալ ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որևէ մեկի տիրապետողը, որն ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին ավելի վաղ հայց կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, դրա հիմնավորման նպատակով չի կարող վկայակոչել նշված իրավունքներից որևէ մեկ այլ իրավունք: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 5. Եթե անվավերության հիմքերը վերաբերում են միայն որոշակի ապրանքների և (կամ) ծառայությունների, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվում միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների մասով. 6. Ապրանքային նշանի իրավատիրոջ միջնորդությամբ ավելի վաղ ապրանքային նշանի իրավատերը, որը, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, հակադրելով իր ավելի վաղ ապրանքային նշանը, պետք է ապացույցներ ներկայացնի, որ ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականին նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում իրական օգտագործման մեջ է դրվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է եղել ապրանքային նշանը, և որ հակադրումը վերաբերում է այդ ապրանքներին և (կամ) ծառայություններին, կամ որ ապրանքային նշանն իրական օգտագործման մեջ չդնելը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից ավելի վաղ ապրանքային նշանը գրանցված է եղել առնվազն հինգ տարի։ Այսպիսի ապացույցների բացակայության դեպքում հայցը մերժվում է։ Եթե ավելի վաղ ապրանքային նշանն օգտագործվել է ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար նշանը գրանցված է եղել, ապա հայցի քննարկման ժամանակ ավելի վաղ ապրանքային նշանը կարող է հակադրվել միայն ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխան մասի նկատմամբ։ |