Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 Պահառուի պատասխանատվությունը. 1. Պահառուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար. 2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի միջև կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պահառուի պատասխանատվությունը. 3. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով: Այդ վնասները չեն կարող հատուցվել պահառության հանձնված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին. 4. Սույն օրենքի և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` պահառուի պարտականությունների մի մասը այլ պահառուի կողմից իրականացվելու դեպքում (ենթապահառություն) հիմնական պահառուն է պատասխանատվություն կրում պատճառված վնասների համար` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: |