Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 297 Միության մաքսային տարածքում տեղակայված Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների ձևակերպումը մաքսային ընթացակարգերով. 1. Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական օգտագործման համար նախատեսված՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքի 36-րդ գլխին համապատասխան կամ սույն Օրենսգրքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները. 2. Միության մաքսային տարածքում տեղակայված՝ պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքները, որոնց նկատմամբ, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան, նախատեսված է ազատում մաքսատուրքերի, հարկերի վճարումից, անդամ պետության տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքները, որոնց նկատմամբ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան նախատեսված է ազատում մաքսատուրքերի, հարկերի վճարումից, սույն Օրենսգրքի 36-րդ գլխին համապատասխան ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով կամ սույն Օրենսգրքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգից տարբեր այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու ժամանակ Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունները, այլ կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչություններն իրավունք ունեն օգտագործելու «Միության մասին» պայմանագրին համապատասխան նախատեսված մաքսատուրքերի վճարման արտոնությունները և (կամ) հարկերի վճարման՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արտոնությունները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 297 4. Որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, ձևակերպվող ապրանքների հայտարարատու հանդես են գալիս սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձինք: |