Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 14 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ. Բույսերի կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության և օգտագործման գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրա մասին բնակչությանը իրազեկ պահելու նպատակով: Բույսերի կարմիր գրքում գրանցման համար հիմք են դառնում բույսերի տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները: Բույսերի կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով բուսական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Բույսերի կարմիր գիրքը պարբերաբար վերահրատարակվում է: Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում բույսերի տեսակները գրանցելու և դուրս գրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովը: Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի վարման կարգով: |