Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 Գործունեության ներքին կանոնները. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաստատել իր գործունեությունը կարգավորող ներքին կանոններ և կանոնակարգեր (այսուհետ նաև՝ գործունեության կանոններ). 2. Գործունեության կանոնները ներառում են՝ 1) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոններն ու ընթացակարգերը. 2) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգերն ու պայմանները, ինչպես նաև սակագները. 3) ներքին աուդիտի գործունեության կանոնները․ 4) գործարար անընդհատության ծրագիրը. 5) տեղեկատվական անվտանգության հետ կապված քաղաքականությունը և ընթացակարգերը. 6) հաճախորդների միջոցների առանձնացված հաշվառումն ապահովելու միջոցառումների նկարագրությունը. 7) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 23-րդ հոդվածով պահանջվող ներքին իրավական ակտերը․ 8) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գործունեության կանոններում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել Կենտրոնական բանկին: |