Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 158 Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը). 1. Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. 2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում՝ 1) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. 2) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ. 3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով: |