FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  319

Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը.
1. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով.
2. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող հարկային պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես Օրենսգրքով սահմանված չափից ավել վճարված գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), որը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին.
3. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ճշտված միասնական հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես հարկային պարտավորություն կամ դեբետային գումարից նվազեցվող գումար.
4. Օրենսգրքով սահմանված կանխավճարները, ինչպես նաև հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  319

5. Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն մասում նշված փոփոխության արդյունքում առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում առաջացող փոխհատուցման գումարների, որոնք մուտքագրվում են միասնական հաշվին` Օրենսգրքի 74-րդ կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում հաշվարկվում են տույժեր՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան: Սույն մասում նշված սկզբունքը կիրառվում է նաև Օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում.
6. Հարկային պարտավորությունների հաշվառման, դրանց մարման վերաբերյալ հարկային մարմինը յուրաքանչյուր հարկ վճարողի մասով վարում է անձնական հաշվի քարտ՝ էլեկտրոնային եղանակով: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը: Անձնական հաշվի քարտը վարվում է առանձին-առանձին՝
    1) ըստ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների.
    2) ըստ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների: