Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 424 Ազատ պահեստի տիրապետողի պարտականությունները. Ազատ պահեստի տիրապետողը պարտավոր է՝ պահպանել ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ և չորրորդ պարբերություններով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 422-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան. ապահովել ազատ պահեստի համապատասխանությունը սույն Օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն սահմանված պահանջներին՝ ազատ պահեստի գործունեության ժամանակահատվածում. պահպանել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները. ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը. վարել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառում և ներկայացնել մաքսային մարմիններին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հաշվետվություն այդ ապրանքների և դրանց հետ իրականացված գործառնությունների, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների մասին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. թույլ չտալ առանց մաքսային մարմինների թույլտվության ազատ պահեստ՝ դրա աշխատողներ չհանդիսացող և ազատ պահեստում գտնվող ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտքը. կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ ազատ պահեստում գտնվող ապրանքների մոտ մուտք գործելու հետ. կատարել մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքի 216-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 424 իրեն ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելիս իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և ներկայացնել այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր՝ այդ տեղեկությունների փոփոխության օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում. կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ: Գլուխ 60 Անմաքս առևտրի խանութի տիրապետողը |