Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 218 Մաքսային մարմինների գտնվելու վայրերը և աշխատանքային ժամերը. 1. Մաքսային մարմինները գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում։ Մաքսային մարմինների տեղակայման վայրեր են համարվում նաև մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` մաքսային ձևակերպման վայրերը և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված վայրերը. 2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերն ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել նշված անձանց պատկանող շինություններում` Կառավարության որոշմամբ հաստատվելու դեպքում. 3. Մաքսային ձևակերպումն իրականացվում է այդ նպատակով մաքսային մարմնի որոշած վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում. 4. Մաքսային մարմինների աշխատանքային ժամերը սահմանում է Կոմիտեն. 5. Հայտարարատուի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարող մաքսային մարմինը Կառավարության սահմանած կարգով մաքսային գործառնությունները կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս: |