FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  30.4

Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը.
1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են վերցնել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, եթե առկա են դրանք անվավեր ճանաչելու` սույն օրենքի 30.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-7-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ անձն օգտագործում է այլ անձի պատկանող փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելուց հետո անմիջապես անձին տրվում է վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պետի հրամանով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը.
3. Փախստականի վերցված նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանցվում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից.
4. Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո` անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է պատիժը կատարող մարմնում և անձին վերադարձվում է պատիժը կրելուց հետո՝ անմիջապես.
5. Արգելվում է փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը: