Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները, վերապատրաստումը, ատեստավորումը, տարակարգի շնորհումը. 1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված մանկավարժական պաշտոնների մասնագիտական չափանիշների հիման վրա ՄՈՒՀ-ը սահմանում է յուրաքանչյուր մոդուլը կազմակերպող դասախոսի կամ վարպետի պաշտոնի նկարագիրը. 2. Դասախոսի և վարպետի պաշտոնի նկարագիրը ներառում է՝ 1) մասնագիտական խնդիրները. 2) տեսական և գործնական ուսուցման ու դասավանդման ուսումնամեթոդական նկարագիրը. 3) վերլուծական և հետազոտական աշխատանքների ուղղվածությունները. 4) աշխատանքների պլանավորման և կազմակերպման հմտությունների նկարագիրը. 5) խորհրդատվություններ և հետադարձ կապ ապահովելու հմտությունների պահանջը. 6) թվային հմտությունների շրջանակը. 3. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով երեք տարին մեկ հիմնական աշխատող հանդիսացող դասախոսի կամ վարպետի, իսկ համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողների և հրահանգիչների դեպքում՝ վերջիններիս ցանկությամբ, իրականացվում է ատեստավորում. 4. Մինչև սահմանված ժամկետը լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել արտահերթ ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո. 5. ՄՈՒՀ-ը յուրաքանչյուր ատեստավորման համար ձևավորում է ատեստավորման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի և գործատուների ներկայացուցիչները. 6. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել և տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման, ատեստավորման և տարակարգի շնորհման ընթացակարգով. 7. Մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին կամ օրենքով չարգելված այլ միջոցներով կարող է անցնել վերապատրաստում` պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան, որոնք միտված են 34-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված մանկավարժական պաշտոնների մասնագիտական չափանիշների պահանջների ապահովմանը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 8. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի վերապատրաստումը կազմակերպվում է օրենքով և Կառավարության սահմանած լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման ընթացակարգերին համապատասխան՝ մոդուլային ուսուցման ծրագրով, որով տրվում են պետական նմուշի վկայական և ձեռք բերված ուսումնառության արդյունքների վերաբերյալ ներդիր. 9. Ատեստավորման համար մանկավարժական աշխատողի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, մասնագիտական չափանիշները սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։ Սույն մասով սահմանվող չափանիշները ներառում են նաև սույն հոդվածի 8-րդ մասում նշված փաստաթղթերը և վերապատրաստման ընթացքում կատարած առաջադրանքների հիմքերը, ինչպես նաև ՄՈՒՀ-ի շահակիցների (տնօրենի, ուսանողի, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի) կարծիքները, ներքին և արտաքին գնահատման արդյունքները. 10. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Ատեստավորման հանձնաժողովի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է. 11. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին։ Բողոքարկման դեպքում դասախոսի կամ վարպետի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը. 12. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու և զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում անձի մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակվում. 13. Ատեստավորման գործընթացում ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների՝ Կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման համար. 14. ՄՈՒՀ-ի համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողներին կարող է տրվել սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված վարձատրություն՝ հիմք ընդունելով պաշտոնի նկարագրով սահմանված չափանիշներին համապատասխանությունը և դասավանդվող ոլորտում նրանց մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 15. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել. 16. Ատեստավորման ենթակա չէ` 1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողը. 2) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել. 17. Հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել. 18. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում. 19. Ատեստավորված ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել դասախոսի, վարպետի կամ հրահանգչի տարակարգի շնորհման և բարձրացման գործընթացին. 20. Մանկավարժական աշխատողի տարակարգը եռաստիճան է. 21. Տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված չափանիշների ապահովումը հավաստող փաստաթղթային ստուգման եղանակով՝ մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից. 22. Մանկավարժական աշխատողի տարակարգերը համապատասխանում են դասախոսի, վարպետի, հրահանգչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը` մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման հետևյալ չափանիշների հիման վրա՝ 1) մանկավարժական կարողությունների ձևավորում և կիրառում. ա. նոր մեթոդների և գործիքակազմի ձևավորում և փորձարկում, բ. գործնական ուսուցման և կիրառական հմտությունների ձևավորում, կիրառում, գ. թեմատիկ նյութերի հրապարակումներ, զեկույցներ, դ. դասընթացի ծրագրի իրականացման ընթացքում նոր և ուսանողի արժեհամակարգի ձևավորմանը միտված հմտություններ, ե. թվային կրթական տեխնոլոգիաների հարմարեցման և կիրառման հմտություններ և այլն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 2) մասնագիտական ոլորտային հմտությունների զարգացում և ներդրում. ա. մասնագիտական կատարելագործման և այլ օժանդակող լրացուցիչ կրթական ծրագրերի մասնակցություն, տեղայնացում, բ. փորձի և կարողությունների փոխանակման ծրագրերի մասնակցություն, տեղայնացում, գ. նոր մասնագիտական ծրագրերի մշակում, դ. նորարարական ծրագրերի և մեթոդների ներդրում, ե. հրապարակումներ և զեկույցներ՝ գիտական հարթակներում, զ. ուսանողների մասնագիտական ոլորտի ծրագրերում ու միջոցառումներում ընդգրկվածության խթանում, մասնակցային հնարավորությունների ստեղծում. 3) կազմակերպչական և առաջնորդման հմտությունների կիրառում. ա. միջոցառումների և մրցույթների կազմակերպում, բ. վերապատրաստումների կամ մասնագիտական ուսուցման ծրագրերի կազմակերպում անձնակազմի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար, գ. սոցիալական, կամավորական, ձեռներեցության ծրագրերի մշակում և իրականացում, դ. մասնավոր հատվածի ներգրավում և շարունակական համագործակցության խթանում, ե. ուսանողների կարիերայի խթանման միջոցառումներ, զ. միջազգային ծրագրերի ներգրավում. 23. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթային գնահատման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման. 2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման. 24. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատական կարգով: Բողոքարկման դեպքում դասախոսին կամ վարպետին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը. 25. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից մանկավարժական աշխատողին որակավորման համապատասխան տարակարգի շնորհման և հավելավճարի սահմանման համար։ Տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով. 26. Տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար ՄՈՒՀ-ին հատկացված միջոցների հաշվին` Կառավարության սահմանած չափով և կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 27. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել. 28. ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է. 29. Հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողը կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին ՄՈՒՀ-ի կամ սեփական և այլ ֆինանսական միջոցների հաշվին։ |