FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. Ոստիկանության ծառայողի իրավունքներն են`
    1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
    2) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
    3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
    4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
    5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
    6) առողջության պահպանությունը.
6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
    7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
    8) իրավական պաշտպանությունը դատական և վերադասության կարգով.
    9) ոստիկանության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
    10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
    12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը: Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ: