Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները. 1. ՄՈՒՀ-ի ուսանողն իրավունք ունի` 1) ընտրելու կրթական ծրագրի մակարդակը, որակավորումը, դրա ուղղվածությունը, ցանկացած կրթական մակարդակում դադարեցնելու կամ վերականգնելու ուսումնառությունը՝ անկախ դրա դադարեցման ժամկետից. 2) ընտրելու և մասնակցելու իր ուսումնառած որակավորման համար ոչ պարտադիր դասընթացների (մոդուլների) և այլ լրացուցիչ կրթական ծրագրերի՝ ՄՈՒՀ-ի սահմանած կարգով. 3) ներկայացնելու առաջարկներ իր որակավորման կրթական ծրագրի բովանդակության և ուսումնառության կազմակերպման ձևի բարելավման վերաբերյալ. 4) մասնակցելու ՄՈՒՀ-ի կառավարման և ուսանողական ինքնակառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին. 5) օգտվելու կրթաթոշակից և ուսանողների ֆինանսական խրախուսման այլ ձևերից, ներառյալ անվանական կրթաթոշակից, նվիրատվություններից և դրամաշնորհներից. 6) շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրով իր ուսումնառած կրթական ծրագրերից որևէ մեկի դադարեցման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով. 7) նախաձեռնելու և ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով. 8) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում ընդհանուր հիմունքներով կրթություն ստանալու և օգտվելու խելամիտ հարմարեցումներից առանց հավելյալ վճարների. 9) մասնակցելու ՄՈՒՀ-ի որակի ներքին գնահատմանը՝ ըստ սահմանված ուղղությունների. 10) բողոքարկելու ՄՈՒՀ-ի ներքին իրավական ակտերը, իր իրավունքները պաշտպանելու դատական կարգով. 11) օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ. 2. Ուսանողը պարտավոր է՝ 1) կատարել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները. 2) մասնակցել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառությանը. 3) ուսումնառության պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել ուսման վարձը, կատարել պայմանագրային այլ պարտավորություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 4) կատարել օրենքներով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ. 3. Ուսանողական ինքնակառավարման մարմինները ՄՈՒՀ-ում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ. 4. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ընդհատման միջոցով կիրառվում է` 1) հղիության և ծննդաբերության դեպքում. 2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի դեպքում. 3) զինվորական ծառայության դեպքերում. 4) ժամանակավոր անաշխատունակության պատճառներով. 5) ընտանեկան հանգամանքների հիմքով. 6) փոխանակման և համագործակցային ծրագրերում միջանկյալ ուսումնառության դեպքում. 5. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ազատման միջոցով կիրառվում է՝ 1) ուսանողի դիմումի համաձայն. 2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում. 6. Ուսանողի ուսումնառության դադարեցումը հեռացման միջոցով կիրառվում է՝ 1) ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոններով կամ ՄՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այդ թվում՝ ՄՈՒՀ-ի սահմանած ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում. 2) ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման անբավարար մակարդակի դեպքում՝ անկախ ուսումնառության հիմքից, եթե ՄՈՒՀ-ի սահմանած կարգով և ժամկետում չի լրացրել դրանք. 7. ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր, այդ թվում՝ ՄՈՒՀ-ից հեռացում: Ուսանողի նկատմամբ հավելյալ դրամական վճարի ձևով կարգապահական միջոցներ չեն կարող կիրառվել, բացառությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 8. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ուսանողին տրամադրվում է ակադեմիական արձակուրդ՝ օրենքով սահմանված ժամկետով, իսկ 4-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ակադեմիական արձակուրդ՝ հիմնավորված ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի տևողությամբ։ Ակադեմիական արձակուրդի ընթացքում պահպանվում են ուսանողի իրավունքը, ինչպես նաև ուսումնառության պայմանները: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու հիմքերը, կարգը և ժամկետները, ինչպես նաև ուսանողի կարգավիճակը վերականգնելու ժամկետները սահմանում է լիազոր մարմինը. 9. Ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում ՄՈՒՀ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձի չափը պահպանվում է (բացառությամբ տվյալ ուսումնական տարում ուսման վարձի նվազման դեպքի), եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է լիազոր մարմնի սահմանած ժամկետում. 10. Ուսանողը կարող է մասնակցել (ընդգրկվել) մասնագիտական ոլորտի կամ համապետական նշանակության միջոցառումներին, իր ուսումնառած ծրագրին առնչվող կրթական ծրագրերին, մրցույթներին, փառատոներին և այլ ակադեմիական միջոցառումներին՝ համաձայն լիազոր մարմնի սահմանած կարգի։ Ուսանողի կրթական ծրագրի բաց թողնված արդյունքներն առանց լրացուցիչ վճարման պայմանի լրացվում են ՄՈՒՀ-ի աջակցությամբ. 11. Ունկնդիրը մասնագիտական կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից և կրում ուսանողի համար սահմանված պարտականությունները: |