FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերի անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները.
1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերը և կերային հավելումները պետք է բավարարեն կերի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջները.
2. Արգելվում է կերի, կերային հավելումների իրացումը, եթե`
    1) չեն համապատասխանում անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    2) առկա են հստակ արտահայտված փչացման նշաններ.
    3) չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ.
    4) չունեն սահմանված պահման ժամկետ, կամ պիտանիության ժամկետն անցել է, բացառությամբ այն կերերի և կերային հավելումների, որոնք չունեն պահման ժամկետ կամ պիտանիության ժամկետ.
    5) չունեն մակնշում.
3. Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով կերի և կերային հավելումների իրացումը.
4. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած կերի իրացումը, վերամշակումը կամ վերափաթեթավորումը.
5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված կերը և կերային հավելումները մակնշվում են հայերենով.
6. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`
    1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.
    2) կերի հիմնական բաղադրիչների ցանկը.
    3) կերի մեջ օգտագործված կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների և անասնաբուժական դեղամիջոցների ցանկը (եթե այդպիսիք կան).
    4) կենդանիների տեսակը և սեռահասակային խումբը, որոնց համար նախատեսված է կերը կամ կերային հավելումը.
    5) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանիության ժամկետը.
    6) կերի, կերի հետ շփվող նյութի և կերային հավելման օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող ըստ նշանակության օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
    7) կերի, կերի հետ շփվող նյութի և կերային հավելման ծագման երկիրը, տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

8) «գենետիկորեն ձևափոխված կեր կամ կերային հավելում» մակնշումը, եթե կերի կամ կերային հավելման բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է.
7. Արգելվում է շուկայահանված կերի և կերային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը.
8. Կերի և կերային հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի.
9. Կերի և կերային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում` համաձայն տեխնոլոգիական հրահանգի: