FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27.4

Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը բացառող հանգամանքները.
1. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը չի հարուցում կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե`
    1) բացակայում են կարգապահական խախտման հիմքերը և հատկանիշները.
    2) լրացել են սույն օրենքի 27.3-րդ հոդվածով սահմանված ժամկետները, եթե կառավարիչը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.
    3) կառավարչի որակավորումը դադարեցվել է.
    4) սնանկության գործը դեռևս ավարտված չէ, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է սույն օրենքի 27.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, ինչպես նաև այն դեպքերի, երբ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են.
    5) դատարանը սնանկության գործի շրջանակում, անդրադառնալով կարգապահական պատասխանատվության կիրառման հիմք հանդիսացող հանգամանքին, հաստատել է դրա առկայությունը կամ բացակայությունը.
    6) առկա է նույն անձի դեմ նույն հիմքով հարուցված կարգապահական վարույթ կամ կարգապահական վարույթ չհարուցելու, կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ սնանկության գործն ավարտված չլինելու պատճառով կարգապահական վարույթ չի հարուցվել, կամ հարուցված վարույթը կարճվել է.
    7) մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելը կառավարիչը վերացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած հանգամանքները.
2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմին, եթե գտնում է, որ առկա են այդ մարմնի իրավասությանը վերաբերող հիմքեր.
3. Եթե կարգապահական վարույթ չի հարուցվում կամ կարգապահական վարույթը կարճվում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, ապա կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է դատարան կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունների շրջանակներում քննարկելու նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27.4

4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է վարույթ չհարուցելու հիմքերը: