Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 874 Առաքողին տրամադրվող փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը. 1. Հաճախորդը պարտավոր է առաքողին տրամադրել բեռի հատկության և դրա փոխադրման պայմանների մասին փաստաթղթեր և տեղեկատվություն, ինչպես նաև տրանսպորտային առաքման պայմանագրով նախատեսված` առաքողի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն. 2. Առաքողը պարտավոր է հաճախորդին հայտնել ստացված տեղեկատվության մեջ հայտնաբերված թերությունների մասին, իսկ տեղեկատվության ոչ լրիվ լինելու դեպքում` հաճախորդից պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ. 3. Հաճախորդի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաքողն իրավունք ունի մինչև նման տեղեկատվություն տրամադրելը չկատարել համապատասխան պարտականությունները. 4. Հաճախորդը պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրելու հետ կապված իր պարտականության խախտմամբ առաքողին պատճառված վնասների համար: |