Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 74 Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը. Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝ 1) ջրօգտագործման թույլտվությունները. 2) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները. 3) սերվիտուտները. 5) ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերը ենթակա են պետական գրանցման պետական ջրային կադաստրում, իսկ 3-5-րդ կետերում նշվածները` անշարժ գույքի գրանցման պետական լիազորված մարմնում: Գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի բնագրերի մեկական օրինակները պահպանվում են գրանցում իրականացնող մարմիններում: Նշված փաստաթղթերի պատճենների տրամադրումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածում նշված փաստաթղթերին հասարակայնության ծանուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածում նշված փաստաթղթերի գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: |