FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  328

Հարցաքննության կարգի առանձնահատկությունները՝ ըստ հարցաքննվողի կարգավիճակի.
1. Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևu չհարցաքննված վկաների բացակայությամբ: Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նախագահողը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստի դահլիճը մինչև դատական նիստի ավարտը.
2. Եթե վկայի կամ տուժողի նկատմամբ կիրառված է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված հատուկ պաշտպանության միջոց, ապա հարցաքննությունը կատարվում է դատական վարույթի մյուս մասնակիցների տեսողական դիտարկումից դուրս և առանց վկայի կամ տուժողի իրական անձնական տվյալները բացահայտելու, որի վերաբերյալ կայացվում է որոշում: Մեղադրյալի պաշտպանության իրավունքն իրացնելու կամ վարույթի արդարացիությունն ապահովելու նպատակով դատարանն իրավասու է կողմի միջնորդությամբ նրան տրամադրելու հարցաքննվածի վերաբերյալ այնպիսի իրական տվյալներ, որոնց բացահայտումը չի կարող սպառնալ նրա կամ նրա մերձավորի անվտանգությանը.
3. Եթե տուժողն ունի նաև մեղադրյալի կարգավիճակ, ապա նա հարցաքննվում է մեղադրյալի հարցաքննության կանոններով.
4. Փորձագետին հարցերը տրվում են նրա տված եզրակացությունը կամ կարծիքը հետազոտելուց հետո.
5. Մեղադրյալը կարող է հարցաքննվել այն դեպքում, երբ կողմերից մեկը նման միջնորդություն է ներկայացրել, և մեղադրյալը նախնական դատալսումների ընթացքում հաստատել է ցուցմունք տալու իր մտադրությունը: Ապացույցների հետազոտման ընթացքում ցանկացած պահի մեղադրյալն իրավունք ունի հայտարարելու ցուցմունք տալու ցանկության մասին: