FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  247

Գրավը դադարելը.
1. Գրավը դադարում է`
    1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով, բացառությամբ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի.
    2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
    3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
    4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով.
2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետևանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին: