Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը. 1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան Խորհրդի կողմից հաստատվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Ռեկտորը ուղարկում է համապատասխանաբար Ուսումնական հարցերի հանձնաժողով, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, դատական դեպարտամենտ և գլխավոր դատախազություն՝ վերապատրաստում անցնող անձանց կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրություն կատարելու նպատակով. 2. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝ դատավորների ու դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազությունում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների մասով, հակակոռուպցիոն կոմիտեն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով, յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Ակադեմիա են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով. 3. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, դատախազների թեկնածությունների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն և Բարձրագույն դատական խորհուրդը` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասով, Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 4. Ռեկտորը վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ներկայացված ցուցակների հիման վրա կազմում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույց և ներկայացնում համապատասխանաբար Խորհրդի, քննչական կոմիտեի նախագահի և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատմանը. 5. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրներն ուսուցման դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի. 6. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույցն ուղարկվում է համապատասխան պետական մարմին ուսուցումը սկսվելուց առնվազն 10 օր առաջ. 7. Ուսումնական հարցերի հանձնաժողովը` դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, Դատական դեպարտամենտը` դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը` դատախազների ու դատախազությունում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների մասով, հակակոռուպցիոն կոմիտեն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար: |