FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

Համակարգչային ծրագիրը և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը.
1. Սույն օրենքի իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձևով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։ Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է և հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է.
2. Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ, ապա համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետևյալ գործողությունները՝
    ա) համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով և ձևով, մասամբ կամ ամբողջությամբ։ Եթե համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, տարածման կամ պահեստավորման համար անհրաժեշտ է դրա վերարտադրումը, ապա անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը.
    բ) համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները և դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց խախտելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները.
    գ) ցանկացած ձևով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ` վարձույթով տալը և փոխատվությունը։