Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 15 Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը. 1. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ. 2. Ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմվում է, եթե քվեարկության օրն ընտրական տեղամաս են ներկայանում ընտրողներ, որոնք ընդգրկված չեն ընտրողների (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ) ցուցակներում և ներկայացնում են սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանք կամ դատական ակտ. 3. Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք համարվող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին. 4. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ դատական ակտի կամ լիազոր մարմնի տեղեկանքի համարը և ամսաթիվը նշելու համար. 5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած` ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության ավարտից հետո ցուցակի վերջում հանձնաժողովի նախագահը նշում է քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: |