Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 83 Հաշվետվությունների հրապարակումը. 1. Ներդրումային ընկերությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները: Սույն մասի իմաստով հրապարակում է համարվում ինտերնետային կայքում կամ մամուլում տեղեկությունների հրապարակումը. 2. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու ներդրումային ընկերություններից իրենց ինտերնետային կայքում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային կամ այլ գաղտնիք կազմող կամ ծառայողական տեղեկությունների. 3. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է մատչելի լինեն ներդրումային ընկերության գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում: |