FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  9

Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը`
    ա) իրականացնում է բնագավառի միասնական պետական քաղաքականությունը և զարգացման ռազմավարությունը, ընդունում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր.
    բ) համադասում է պետական և տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.
    գ) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքները, Հայաստանի Հանրապետության հավաքականների համալրման գործընթացը. գ.1) «մարզական ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
    դ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում և հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտերը, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտերը, այդ թվում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում նշված իրավական ակտերը.
    ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում և հաստատում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության և ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.
    զ) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում` մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը. զ.1) իրականացնում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) ֆիթնեսի մարզիչների հավաստագրումը.
    է) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  9

ժ.9) սահմանում է մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության և անվանափոխության կարգը և չափորոշիչները.
    ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  9

ը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական և զանգվածային միջոցառումների օրացուցային պլանը.
    թ) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը.
    ժ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր. ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը. ժ.2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգևների. ժ.3) մարզիկներին շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց պարգևատրում է մեդալներով, մրցանակներով, հուշանվերներով և արժեքավոր այլ նվերներով, տալիս է հավաստագրեր. ժ.4) միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին արժանացնում է «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման. ժ.5) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց արժանացնում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման. ժ.6) հաստատում է օտարերկրյա պետություններում կազմակերպվող մրցաշարերին և այլ մարզական միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների ոչ մարզիկ ներկայացուցիչների կազմը. ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը և նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին և միջազգային չափորոշիչներին. ժ.8) սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները.