Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը. 1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման նպատակն է պետության ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործման համար սեյսմիկ ռիսկի կառավարման միասնական համակարգի ստեղծումը. 2. Սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ ժամանակահատվածները` մինչև երկրաշարժը (կանխարգելիչ երկարաժամկետ միջոցառումներ), երկրաշարժի ընթացքում (արագ արձագանքում), հետերկրաշարժային (օգնության ցուցաբերում, վերակառուցողական աշխատանքներ և բնակչության վերականգնում). 3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը ներառում է սեյսմիկ ռիսկի նվազեցման տարածաշրջանային և համայնքային, ինչպես նաև համատեղ փոխօգնության ծրագրերի մշակումը, անձնակազմի ուսուցողական վարժանքների կազմակերպումը. 4. Լիազոր մարմինը մշակում և իրականացնում է ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների սեյսմիկ ռիսկի կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրեր: |