Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27.2 Կառավարչի կարգապահական պատասխանատվությունը. 1. Կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերն են` 1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 2) կառավարիչների մասնագիտական վարքագծի կանոնները խախտելը. 2. Սույն հոդվածի իմաստով` 1) ակնհայտ է կառավարչի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով. 2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե կառավարիչը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը. 3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե կառավարիչը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը. 5. Կառավարչին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը: |