FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. Սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանվում է այն տոպոլոգիան, որն ինքնօրինակ է: Տոպոլոգիան ինքնօրինակ է, եթե այն հեղինակի ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Տոպոլոգիան համարվում է ինքնօրինակ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: Եթե տոպոլոգիայի ստեղծման թվականի դրությամբ դրա տարրերի համախմբությունը հանրահայտ է ԻՄՍ-ներ մշակողների համար, ապա դրան սույն օրենքով նախատեսված իրավական պաշտպանություն չի ընձեռվում: Եթե տոպոլոգիան կազմված է դրա ստեղծման թվականի դրությամբ ԻՄՍ-ներ մշակողների և արտադրողների համար հանրահայտ տարրերից, ապա դրան իրավական պաշտպանություն է ընձեռվում միայն այն դեպքում, երբ այդպիսի տարրերի համախմբությունը բավարարում է սույն հոդվածի երկրորդ մասի պահանջներին: Սույն օրենքով իրավական պաշտպանության ենթակա չեն այն մտահղացումները, եղանակները, համակարգերը, տեխնոլոգիաները, կոդավորված տեղեկատվությունը, որոնք կարող են իրագործվել տոպոլոգիայում: