FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  31

Պահառուի փոփոխությունը.
1. Պահառուն կարող է իր հայեցողությամբ դադարեցնել կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագիրը (պայմանագրի կամավոր դադարում)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածով սահմանված կարգով.
2. Իր հայեցողությամբ պայմանագիրը դադարեցնելու մտադրության դեպքում պահառուն պարտավոր է ենթադրյալ դադարեցման օրվանից առնվազն 90 օր առաջ այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, Կենտրոնական բանկին և մասնակիցների ռեեստրը վարողին (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառության դեպքում).
3. Պահառուի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև պահառուի սնանկ ճանաչվելու դեպքերում (գործունեության հարկադիր դադարում) Կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին՝ որոշման ընդունման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում.
4. Տեղեկությունը ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է պահառության պայմանագիր կնքել այլ պահառուի հետ.
5. Կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագիրը դադարելուց հետո պահառուն պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի ակտիվները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել նոր պահառուին: Կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագրի դադարեցման դեպքում պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունները մինչև նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը և վերջինիս ֆոնդի ակտիվների փոխանցումը: Պահառուն շարունակում է պատասխանատվություն կրել մինչև ակտիվները և փաստաթղթերը նոր պահառուին ամբողջությամբ փոխանցելը: