FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  35.1

Նոտարական պալատի պահուստային ֆոնդը.
1. Նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար նոտարների անդամավճարների առնվազն տասը տոկոսը բանկային հաշվում կապիտալացնելու միջոցով նոտարական պալատը ստեղծում է պահուստային ֆոնդ (այսուհետ՝ պահուստային ֆոնդ).
2. Բանկային տոկոսներն ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը.
3. Նոտարական պալատի անդամների ժողովը կարող է սահմանել պահուստային ֆոնդ վճարվող տոկոսների առավել բարձր չափ.
4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը: Պահուստային միջոցները բավարար չլինելու դեպքում նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին.
5. Պահուստային ֆոնդի միջոցները բացառապես օգտագործվում են նոտարի պատճառած վնասի հատուցման նպատակով: Նոտարական պալատի պարտավորություններով պահուստային ֆոնդի վրա բռնագանձում չի տարածվում.
6. Սույն հոդվածի պահանջները կիրառելի են նաև նոտարին պաշտոնից ազատելու կամ սնանկ ճանաչելու դեպքերում: