FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  42

Կանխավճարները.
1. Կանխավճարները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածով.
2. Հայտարարատուն մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարումները կարող է կատարել կանխավճարների հաշվին.
3. Կանխավճարները նախքան մաքսային հայտարարագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը ներկայացնելը կարող են փոխանցվել մաքսային մարմինների կողմից տնօրինվող գանձապետական հաշվին.
4. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, դրանց գծով տոկոսների, տույժերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կանխավճարների գումարներից (դրամական միջոցներից) կարող է իրականացվել հայտարարատուի կարգադրության հիման վրա.
5. Հայտարարատուի կարգադրություն է համարվում՝
    1) նրա կողմից կամ նրա անունից մաքսային հայտարարագիր կամ մաքսային հայտարարագրի ճշգրտում ներկայացնելը․ 2) նրա կողմից Միության մաքսային օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դիմումը ներկայացնելը․ 3) նրա կողմից կանխավճարները վերադարձնելու կամ կանխավճարները դրամական միջոցների ներդրման նպատակով հաշվանցելու դիմում ներկայացնելը․ 4) նրա կողմից կանխավճարները մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, դրանց գծով տոկոսների, տույժերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի՝ սահմանված ժամկետում չվճարվելու հետևանքով առաջացած պարտավորությունները մարելուն ուղղելու մասին դիմում ներկայացնելը.
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դիմումները մաքսային մարմին են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով.
7. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դիմումների ձևը, կառուցվածքը և ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  42

8. Սույն հոդվածով սահմանված կանխավճարները կարող են օգտագործվել նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի և մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման նպատակով, ինչպես նաև որպես սույն մասում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի և այլ վճարների վճարման ապահովում.
9. Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուն մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով կամ թղթային եղանակով Կոմիտեի սահմանած ձևով դիմում է ներկայացնում մաքսային մարմիններ՝ կանխավճարների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ստանալու համար, եթե մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կատարվել է մաքսային մարմինների կողմից՝ կանխավճարների հաշվին.
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հաշվետվության ձևը սահմանում է Կոմիտեն, իսկ այդ հաշվետվությունը մաքսային մարմինը հայտարարատուին է տրամադրում համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  42

11. Չպահանջված կանխավճարները տնօրինվում են հայտարարատուի կողմից: Հայտարարատուն կարող է հետ ստանալ իր կողմից չօգտագործված կանխավճարները, եթե առկա չեն նրա կողմից վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով ժամկետանց պարտավորություններ, որոնց բռնագանձումը կատարում են մաքսային մարմինները: Այդպիսի ժամկետանց պարտավորությունների առկայության պարագայում մաքսային մարմինների կողմից բռնագանձում տարածելուց հետո կանխավճարների մնացորդային գումարները կարող են վերադարձվել հայտարարատուին՝ սույն մասին համապատասխան.
12. Կանխավճարները կարող են ուղղվել դրամական միջոցների ներդրման եղանակով մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովմանը.
13. Սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան՝ կանխավճարները փոխանցվում են մաքսային մարմինների կողմից տնօրինվող համապատասխան գանձապետական հաշվին: