Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 31 Պետական և ոչ պետական մարմինների կողմից ապաստան հայցողների և փախստականների իրավունքների երաշխավորումը. 1. Ապաստան հայցողների և փախստականների` սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր իրավունքները հարգվում են Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բոլոր մարմինների կողմից. 2. Սույն օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածների համաձայն` ապաստան հայցողներին և փախստականներին տրված անձը հաստատող փաստաթուղթը հիմք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից օգտվելու համար. 3. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում աջակցում է ապաստան հայցողներին և փախստականներին այլ մարմինների հետ հարաբերություններում նրանց` սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով տրված բոլոր իրավունքների պաշտպանության հարցում. 4. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց հայաստանյան հասարակությունում ինտեգրումը խթանելու նպատակով սույն օրենքի 33-րդ, 34-րդ, 38-42-րդ հոդվածներով սահմանված լիազոր մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում պետք է իրականացնեն սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ինտեգրման ծրագրեր: |