Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 95 Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը. 1. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար տնտեսավարող սուբյեկտներն ու պետական մարմիններն ազատվում են պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի. 2. Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտներին և պետական մարմիններին ազատել պատասխանատվությունից, եթե նրանց վարքագիծը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` որևէ անձի կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել: |