FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  50

Հարկադիր կատարողի որոշումները.
1. Կատարողական վարույթի ընթացքը լուծելիս հարկադիր կատարողը կայացնում է որոշումներ։ Հարկադիր կատարողը որոշում է կայացնում դրա փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ.
2. Կատարողական վարույթի մասնակցի կամ այլ անձի համար միջամտող վարչական ակտ ընդունելուց առաջ հարկադիր կատարողն այդ անձին լսում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
3. Հարկադիր կատարողի որոշման մեջ նշվում են՝
    1) որոշումը կայացնելու օրը և վայրը.
    2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը.
    3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.
    4) կատարման ենթակա ակտը, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթը․ 5) քննվող հարցը.
    6) կայացվող որոշման փաստական և իրավական հիմքերը.
    7) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.
    8) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը.
4. Որոշումը կայացրած հարկադիր կատարողը ստորագրում, իսկ որոշումը թղթային կրիչով տրամադրվելու դեպքում նաև կնքում է այն.
5. Հարկադիր կատարողի որոշումը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնվում (ուղարկվում) է կատարողական վարույթի մասնակիցներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ.
6. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները: