FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  169

Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը hակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ.
1. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով.
2. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ նրա առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: