FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

Հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները.
1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի կամ միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող այլ անձի հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում համարվող հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը՝
    1) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելը,
    2) առանց անձի նկատմամբ արդար դատաքննության իրականացման՝ պատիժ նշանակելը կամ կատարելը կամ 3) պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում համարվող հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը՝
    1) սպանությունը,
    2) խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը, ապօրինաբար բժշկական, կենսաբանական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը, մարմնի մաս կամ հյուսվածք հեռացնելը կամ նրանց նկատմամբ փոխպատվաստման վիրահատություն իրականացնելը,
    3) մարդու առողջությանը ծանր վնաս կամ ուժեղ տառապանք պատճառելը կամ անձի առողջական վիճակից ելնելով անձին բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ բժշկական կամ այլ միջամտության արդյունքով ֆիզիկական խեղում պատճառելը,
    4) սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, սեքսուալ ստրկացումը, պոռնկության հարկադրումը, հարկադրական հղիացումը կամ ամլացումը կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրումը,
    5) ստրկացնելը,
    6) պատանդ վերցնելը կամ պահելը,
    7) երեխաներին զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը կամ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցությունն օգտագործելը կամ 8) անօրինական բռնագաղթը, տեղափոխումը, բռնի անհետացումը կամ այլ ձևով ազատությունից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

3. Միջազգային զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում համարվող հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը՝
    1) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց հակառակորդ պետության զինված ուժերում ծառայելուն հարկադրելը կամ 2) ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելը կամ չհիմնավորված ձգձգելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ.
4. Սույն հոդվածի իմաստով՝ հովանավորվող անձինք են համարվում՝
    1) միջազգային զինված ընդհարման առնչությամբ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով կամ Առաջին լրացուցիչ արձանագրությամբ հովանավորվող անձինք, մասնավորապես վիրավորները, հիվանդները, նավաբեկյալները, ռազմագերիները և քաղաքացիական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով զինված ընդհարման ժամանակ միջազգային պաշտպանությունից օգտվող այլ անձինք,
    2) միջազգային բնույթ չկրող ընդհարման առնչությամբ վիրավորները, հիվանդները, նավաբեկյալները կամ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձինք, որոնք գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո,
    3) հակառակորդի զինված ուժերի անդամները կամ կոմբատանտները, որոնք վայր են դրել զենքը կամ զրկված են պաշտպանության որևէ հնարավորությունից: