Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Ներկայացուցչությունը. 1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում ունեն գտնվելու կամ բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքին համապատասխան իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ կարող են վարել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց տված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձևով. 2. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքի համաձայն, իրենց իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ վարում են արտոնագրային կամ ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: |