Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 67 Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում. 1. Էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 1) Երևանի տարածքում էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա. 2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները յուրաքանչյուր տարին մեկ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում` իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու և նրա հետ համաձայնեցնելու` այս կազմակերպություններն իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի: |