Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 537 Ծառայողական ռազմական գույքը կորցնելը. 1. Զինծառայողի կողմից ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան կորցնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնի խախտմամբ՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: |