FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  333

Այլ ապացուցողական գործողություններ կատարելը.
1. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է նշանակելու փորձաքննություն` սույն օրենսգրքի 252-258-րդ հոդվածներով սահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ.
2. Փորձաքննության նշանակում միջնորդող կողմը դատարան գրավոր ներկայացնում է փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը.
3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիu նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ներկայացնել փորձագետին տրվելիք հարցերը, ինչպես նաև կարծիք հայտնել հնարավոր փորձագիտական կազմակերպության կամ փորձագետի, փորձաքննության համար ներկայացվելիք առարկաների կամ փաստաթղթերի մասին.
4. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, այլ կազմակերպություններից պահանջելու, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հարցում կատարելու միջոցով, վարույթի արդարացի իրականացման համար անհրաժեշտ առարկաներ, փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված կարգով.
5. Դատարանը, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, իրավասու է կատարելու տեղանքի, շինության, տրանսպորտային միջոցի զննում, քննում, փորձարարություն, ճանաչում, արտաշիրմում, եթե մինչդատական վարույթում նշված ապացուցողական գործողությունները չեն կատարվել կամ դատարանը գտնում է, որ դրանց կատարման վերաբերյալ մինչդատական վարույթում կազմված արձանագրությունները հետազոտելը բավարար չէ վարույթի արդարացիության համար.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվում են uույն oրենuգրքով uահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ` կողմերի, իսկ դատարանի որոշմամբ` նաև վկայի, փորձագետի մասնակցությամբ: