Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 144 Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները. 1. Արտաժամյա աշխատանքը սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ մասերով կամ 140-րդ կամ 141-րդ հոդվածներով կամ 142-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով կամ 7-րդ մասով կամ 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է. 2. Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում. 2.1. Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերի բացակայության պարագայում աշխատողը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքի միայն իր գրավոր համաձայնության պարագայում. 3. Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում` 1) մինչև 18 տարեկան աշխատողները. 2) առանց արտադրությունից կամ աշխատանքից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին. 3) առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողները. 4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ պայմաններում աշխատողները. 4. Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց գրավոր համաձայնությամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի միայն իրենց գրավոր համաձայնությամբ, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ: |
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 144 5. Արտաժամյա չի համարվում գործատուի ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Սույն հոդվածի իմաստով՝ գործատուի ղեկավար պաշտոնատար անձինք կարող են համարվել միայն այն աշխատողները, որոնք պաշտոն են զբաղեցնում գործատուի կառավարման մարմիններում, կամ որոնք, որպես իրենց պաշտոնական կարգավիճակից բխող աշխատանք, իրականացնում են գործատուի կառավարման կամ ընթացիկ գործունեության ընդհանուր ղեկավարման գործառույթներ կամ հանդիսանում են այդ գործատուի կառուցվածքային կամ տարածքային կամ առանձնացված որևէ ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, մասնաճյուղի, ներկայացուցչության կամ այլ միավորի) ղեկավարը, բացառությամբ սպասարկման և տեխնիկական աջակցության գործառույթներ իրականացնող այն ստորաբաժանումների ղեկավարների, որոնք ուղղակիորեն ներգրավված չեն գործատուի գործառույթների իրականացմանը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գործատուի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է օրենքներով կամ գործատուի ներքին իրավական ակտերով: |